Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Եվ հանդիպեցին Վիգեն Սարգսյանը, Կվիրիկաշվիլին ու Էրդողանը

Եվ հանդիպեցին Վիգեն Սարգսյանը, Կվիրիկաշվիլին ու Էրդողանը
22.12.2016 | 09:10

Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։
Դեկտեմբերի 21-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են ռազմավարական գործընկերության ու համագործակցության խորացման հեռանկարները։


Կվիրիկաշվիլին ու Էրդողանը Ստամբուլում մասնակցել են Եվրասիա թունելի բացման արարողությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Եվրասիա թունելի գործարկման կարևորությունը։ Ընդգծվել է նախագծի կարևորությունը Մետաքսի ճանապարհի վերականգնման հարցում։
Կվիրիկաշվիլին ու Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական, առևտրային-տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների ակտիվացմանը։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ընդգծելով տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հրապարակվածը պաշտոնական տեղեկատվություն է՝ մեկ նախագահի, մեկ վարչապետի, մեկ պաշտպանության նախարարի մասին: Վրաստանի վարչապետը նույն օրը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարին ու Թուրքիայի վարչապետին և երկուսի հետ էլ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման (Վիգեն Սարգսյան) և տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ընդգծելով տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը (Ռեջեփ Թայիբ Էրդողան)։

Համարե՞լ, որ միմյանց հանդիպել են Վիգեն Սարգսյանն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, եթե երկուսի հետ էլ Վրաստանի վարչապետը քննարկել է նույն հարցերը: Նկատե՞լ եք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության և Հայաստանի ու Թուրքիայի դարավոր հակամարտության համապատկերում մեկ հայտնվում է շատ շահեկան դիրքում՝ իբրև խաղաղարար, մեկ՝ երկու քարի արանքում:

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ